Զիդանը ամոթալի չի համարում «Ռեալի» հեռացումը Իսպանիայի գավաթից
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ամոթալի չի համարում Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Ռեալի»՝ «Ալկոյանոյից» պարտությունը: Չորեքշաբթի օրը «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 խաղում պարտվեց «Ալկոյանոյին» (1: 2) և դուրս մնաց մրցաշարից:
«Սա ֆուտբոլ է: Դա ամոթալի չէ: Սա այն է, ինչ կարող է տեղի է ունենալ ֆուտբոլային կարիերայում, և ես պատասխանատվություն եմ ստանձնում դրա համար: Մենք կշարունակենք աշխատել։ Սա է ևս մեկ ցավոտ օր է, քանի որ մենք չենք սիրում պարտվել: Սա հատկապես տհաճ է այն խաղացողների համար, ովքեր ցանկանում են հաղթել: Մենք չենք խենթանալու դրանից, պետք է մտածենք և աշխատենք», - Զիդանի խոսքերը մեջբերում է «Ռեալի» կայքը:
«Կարծում եմ, որ ֆուտբոլիստները վստահում են ինձ, բայց դուք պետք է հարցնեք այդ մասին հենց խաղացողներից: Վերջին ժամանակներս մենք շատ նշելու բան չենք ունեցել, բայց այս մրցաշրջանում եղել են լավ պահեր: Մենք դեռ խաղում ենք Իսպանիայի Լիգայում և Չեմպիոնների լիգայում: Պետք է կենտրոնանանք և շարունակենք պայքարել», - ավելացրել է մարզիչը:
Կարծիքներ