Ժամը 20:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 28.120 արցախահայ. 3.253 մարդ ապահովվել է կացարանով
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 28 հազար 120 անձ: Նրանցից 20.800-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 7.320-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:
Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, Կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:
3 253 մարդ ապահովվել է կացարանով, որից Սյունիք՝ 1 305, Վայոց Ձոր՝ 700, Գեղարքունիք՝ 833, Տավուշ՝ 268, Արմավիր՝ 147 անձ:
Հայաստան եկած բոլոր արցախահայերին ՀՀ կառավարությունն առաջարկում է կեցության վայր: Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել էր, որ կան դրանցից հրաժարվողներ, քանի որ արդեն ունեն նախընտրած կեցավայրեր:
Կարծիքներ