Հոկտեմբերի 27-ից 29-ը ԱԻՆ-ում ստացվել է 3 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 27-ից 29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 8 տուժած։
Կարծիքներ