Ուգանդայում ռումբի պայթյունից երկու երեխա է զոհվել
Երկու երեխա է զոհվել Ուգանդայի մայրաքաղաք Կամպալայից 60 կմ հյուսիս` ռումբի պայթյունի հետևանքով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին
Twitter -ում գրել է Ուգանդայի ոստիկանության խոսնակ Ասանա Կասինգեն .
Նրա խոսքով, պայթուցիկ սարքը գործի է դրվել հենց այն բանից հետո, երբ տրվել է երեք խաղացող երեխաների։ Նրանցից երկուսը մահացել են։
Կասկածյալների մասին հաղորդումներ չեն եղել։
Այս ամիս Ուգանդայում սա չորրորդ պայթյունն էր։ Այսպիսով, հոկտեմբերի 25-ին մահապարտ-ահաբեկիչը ռումբ է պայթեցրել ավտոբուսում, սակայն շրջակայքում ոչ ոք չի տուժել։ Հոկտեմբերի 23-ին Կամպալայի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս 7-ը վիրավորվել։ Հոկտեմբերի 8-ին «Իսլամական պետություն Կենտրոնական Աֆրիկայում» խմբավորման զինյալները, որը մաս է կազմում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, պայթեցրել են ոստիկանական բաժանմունքը Կավեմպեում, իրավապահներից ոչ ոք չի տուժել։
Կարծիքներ