Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Պուտինին առաջարկել է միջնորդել Ուկրաինայում իրավիաճակի կարգավորման հարցում
Սաուդյան Արաբիան պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է թագավորության թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը, հաղորդում է Սաուդյան պրես գործակալությունը։
Ինչպես նշվում է, թագաժառանգը կողմ է արտահայտվել այն միջոցառումներին, որոնք կհանգեցնեն քաղաքական կարգավորման և կապահովեն անվտանգությունն ու կայունությունը։ Միաժամանակ նա ընդգծել է Էր-Ռիադի պատրաստակամությունը՝ «ջանք գործադրելու որպես միջնորդ բոլոր ներգրավված կողմերի միջեւ»։
Կարծիքներ