Երևանում ինքնաթիռ չի «ձերբակալվել»․ նախարարությունից հերքում են լուրերը
Տեղեկությունները Երևանում ինքնաթիռի կալանավորման կամ ձերբակալման մասին, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել են ՀՀ ՏԿԵՆ երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչությունից:
«Ընդամենը Երևանում վայրէջք կատարած մի ինքնաթիռ հետագա չվերթի հետ կապված փաստաթղթային խնդիրներ ունի, որոնք պարզաբանվում են»,-ասել են վարչությունից։
Նշենք, որ «Սպուտնիկ Արմենիա»-ն, վկայակոչելով «Авиаторщина» Telegram ալիքը, հայտնել էր, որ Երևանում կալանվել է S7 ավիաընկերության ինքնաթիռներից մեկը։
Կարծիքներ