Պուտինը և Մերկելը քննարկել են Դոնբասի, Սիրիայի, Լիբիայի և Նավալնու թեման

Պուտինը և Մերկելը քննարկել են Դոնբասի, Սիրիայի, Լիբիայի և Նավալնու թեման

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր՝ տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ ՌԴ նախագահն ու Գերմանիայի կանցլերն անհանգստություն են հայտնել Դոնբասում լարվածության սրման կապակցությամբ:

Քննարկվել են նաև սիրիական հիմնահարցը, Լիբիայում ստեղծված իրավիճակը և Ալեքսեյ Նավալնու խնդիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում