Ձեզ եմ ներկայացնում տեղեկատվություն անցնող նստաշրջանի օրենսդրական գործունեությանս վերաբերյալ. Սոնա Ղազարյան
Սիրելի քաղաքացիներ,
Ձեզ եմ ներկայացնում տեղեկատվություն անցնող նստաշրջանի օրենսդրական գործունեությանս վերաբերյալ։ Եվ այսպես՝
- Պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ մշակել ենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, այն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է։ Անչափահասների հարցաքննությունը այսուհետ կլինի հոգեբանի մասնակցությամբ, կսահմանափակվի հարցաքննման տևողությունը, ինչպես նաև կբացառվի կրկնակի հարցաքննությունը:
- Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ մշակել ենք, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է։ Այսուհետ համայքնին տրվող նվիրատվությունները կամ նվիրաբերությունները կլինեն ավելի թափանցիկ:
- Պատգամավոր Սերգեյ Ատոմյանի և իմ կողմից հեղինակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը ընդունվել է առաջին ընթերցմամբ (վարույթն իրականացնող մարմինները քննչական գործողություններ կատարելու մասին իրենց միջնորդությունները ևս կկարողանան էլ. եղանակով ներկայացնել դատարան)։
- Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի, Լուսինե Բադալյանի, Արմեն Փամբուխչյանի, Նարեկ Զեյնալյանի և իմ կողմից հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն կոչվելու է հայրության արձակուրդ և հնարավորություն կտա նորածնի հորը` երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր իսկ ցանկությամբ ստանալ գործատուի հաշվին վճարովի արձակուրդ մինչև 5 աշխատանքային օր տևողությամբ։ Օրենքի նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ Այս փաթեթով նախատեսվում է մինչև մեկ տարեկան երեխա ունեցող խնամող անձի աշխատանքային իրավունքը:
- Պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Սիփան Փաշինյանի և Արյուսակ Ջուլհակյանի հետ մշակել ենք օրենքի նախագիծ որով առաջարկում ենք վերացնել մայրաքաղաքի 10-ը վարչական շրջաններում տեղակայված վճարովի կայանատեղիները։ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ։
- Պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի և Գայանե Աբրահամյանի հետ շրջանառել ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում համայքների ավագանու որոշմամբ կարգավորել աղմուկի համար նախատեսված ժամերը։
Ինչպես նաև պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի և ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի հետ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ աշխատել ենք «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի շուրջ:
Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս:
Կարծիքներ