Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հակամարտության սրմամբ
Հնդկաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայում համակարտության սրման, ինֆրակառուցվածքներին հասցված հարվածների, խաղաղ բնակիչների մահվան համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արինդա Բագչին:
«Մենք կրկին հայտարարում ենք, որ ռազմական գործողությունների սրացումը ոչ-ոքի շահերից չի բխում: Կոչ ենք անում հրատապ դադարեցնել ռազմական գործողությունները և շուտափույթ վերադառնալ դիվանագիտական երկխոսությանը: Հնդկաստանը պատրաստ է աջակցել դեէսկալացիային ուղղված բոլոր ջանքերին»,-շեշտել է նա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպման ժամանակ ասել է, որ առավոտյան ճշգրիտ կառավարվող զենքերով զանգվածային հարված է հասցվել ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին:
Կարծիքներ