Ֆիննախ. Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 13,4 տոկոսով

Ֆիննախ. Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 13,4 տոկոսով

Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունն ավելացել է 13,4 տոկոսով եւ կազմել 3,5 մլրդ դոլար։ Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ, սեպտեմբերի 27-ին, 2021թ. առաջին եռամսյակում պետբյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկման ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ընդ որում, ինչպես նշեց նախարարը, արտահանումն ավելացել է 23,3 տոկոսով եւ կազմել 1,4 մլրդ դոլար։ «Իսկ ներմուծումն ավելացել է 7,9 տոկոսով եւ հասել 2,2 մլրդ դոլարի»,- տեղեկացրեց Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում