Ինդոնեզիայի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել պարենային մատակարարումները
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն կոչ է արել բանակցային ճանապարհով կարգավորել ուկրաինական հակամարտությունը՝ սննդամթերքի մատակարարման համաշխարհային շղթաները վերականգնելու համար։ Այս մասին կիրակի հայտնել է Reuters գործակալությունը։
Ինդոնեզիայի ղեկավարը խոսել է G7-ի գագաթնաժողովին մասնակցելու Գերմանիա մեկնելուց առաջ։ Հակամարտությունը պետք է լուծվի և «վերականգնվեն սննդի մատակարարման գլոբալ շղթաները», - ասել է Վիդոդոն՝ նշելով, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին կոչ կանի գտնել երկխոսության հնարավորություն։
Կարծիքներ