Թեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները
Իրանի արտաքին գործերի նախարարություն են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն այն բանից հետո, երբ հայտարարվել է Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցները խստացնելու մտադրության մասին։
Այս մասին հայտնել է ISNA գործակալությունը։
Արտաքին գործերի նախարարությունը դեսպաններին ասել է, որ Թեհրանը համարժեք պատասխան կտա Իրանի ժողովրդի նկատմամբ Արևմուտքի թշնամական մոտեցմանը։
Սեպտեմբերի 10-ին Գերմանիայի ԱԳՆ-ն հրապարակել էր Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որում ասվում էր, որ այդ երկրները մտադիր են անհապաղ նոր միջոցներ ձեռնարկել, մասնավորապես՝ դադարեցնել օդային հաղորդակցությունների համաձայնագրերն Իրանի հետ՝ պատժամիջոցներ սահմանելով Iran Air-ի դեմ։ Այդ քայլերը կապված են Իրանին վերագրվող Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետ։
Կարծիքներ