Ըմբիշներն ընդլայնված կազմով կմասնակցեն բանակայինների աշխարհի առաջնությանը

Ըմբիշներն ընդլայնված կազմով կմասնակցեն բանակայինների աշխարհի առաջնությանը

Հայաստանի հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն բանակայինների աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազատ ոճի ընտրանու կազմում ընդգրկված են հետևյալ մարզիկները. Մանվել Խնձրցյան (57 կգ), Հարություն Մանուկյան (61 կգ), Գևորգ Թադևոսյան  (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Մենուա Յարիբեկյան (74 կգ), Հրայր Ալիխանյան (79 կգ), Մհեր Մարկոսյան (86 կգ), Հովհաննես Մխիթարյան (92 կգ), Լյովա Գևորգյան (125 կգ):

Իսկ հունա-հռոմեական ոճում կպայքարեն Ռուդիկ Մկրտչյանը  (55 կգ), Նորայր Հախոյանը (60 կգ), Մուրադ Հարությունյանը  (63 կգ), Սամվել Աղաջանյանը (67 կգ), Կարեն Ասլանյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը  (77 կգ), Արտավազդ Վարդանյանը  (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ), Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 21-24-ը Իրանի մայրաքաղաք Թեհրանում: Նախնական տվյալներով հայտավորվել է 22 երկրի ավելի քան 300 մարզիկ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում