Ըստ NASA-ի 2023 թվականը դիտարկումների ողջ պատմության մեջ ամենաշոգն է եղել

Ըստ NASA-ի 2023 թվականը դիտարկումների ողջ պատմության մեջ ամենաշոգն է եղել

2023 թվականը դարձել է մոլորակի ամենաշոգ տարին դիտարկումների ողջ պատմության մեջ, հաղորդում է NASA-ն։



Նշվում է, որ Երկիր մոլորակի մակերևույթի միջին ջերմաստիճանն անցած տարի կազմել է մոտավորապես 1,2 աստիճան Ցելսիուս։ Ամենաշոգ ամիսը հուլիսն էր, երբ միջին ջերմաստիճանը մոտ 1,4 աստիճան Ցելսիուս էր։ Սա ռեկորդային բարձր ցուցանիշ է 1880 թվականից ի վեր:

Հունիսից դեկտեմբեր ամիսներին նույնպես գրանցվել են ամենաշոգ ջերմաստիճանները յուրաքանչյուր ամսվա ընթացքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում