Հունաստանում հունիսի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մտադիր են մասնակցել 44 կուսակցություն և կոալիցիա

Ավելի քան 40 կուսակցություններ, կոալիցիաներ և անհատ թեկնածուներ դիմումներ են ներկայացրել Քաղաքացիական և քրեական գործերի գերագույն դատարան՝ հունիսի 25-ին կայանալիք Հունաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է հունական ERT-1 հեռուստաալիքը , որը հրապարակել է նրանց ցուցակը։
Մասնակցության համար գրանցվել է 35 կուսակցություն, կուսակցությունների 5 կոալիցիա, անկախ թեկնածուների 1 միավորում, ինչպես նաև 3 անհատ անկախ թեկնածու։ Ընտրություններին ընդունված կուսակցությունների ցուցակը Գերագույն դատարանը կհրապարակի հունիսի 8-ին։ Մայիսի 21-ին կայացած նախորդ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 50 կուսակցություն ու կոալիցիա, ընդունվել է 36-ը, խորհրդարան է անցել 5-ը։
44 հավակնորդների թվում կան ինչպես նոր քաղաքական կազմակերպություններ, այնպես էլ կուսակցություններ, որոնց Գերագույն դատարանը տարբեր պատճառներով մերժել էր մասնակցել նախորդ ընտրություններին։ Հիմա նորից դիմել են այլ կամ նման անունով։
Կարծիքներ