Ուկրաինական քաղաքներում բեմադրված նկարահանումներ են տեղի ունեցել, իբր Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում «զանգվածային զոհեր» կան. ՌԴ ՊՆ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը նախապատրաստում և արդեն իսկ «Սպիտակ սաղավարտների» օրինակով սադրանքներ է իրականացնում,-«Ռիա նովոստիի» փոխացմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
«Ուկրաինական քաղաքներում բեմադրված նկարահանումներ են տեղի ունեցել, իբր Ուկրաինայի քաղաքացիական բնակչության շրջանում «զանգվածային զոհեր» կան», – ասել է նա։
Կոնաշենկովը հավելել է, որ նախապատրաստած տեսահոլովակները տարածվում են վերահսկվող «Telegram» ալիքների և սոցցանցերի միջոցով։ Նա նշել է, որ դրանց նպատակը Ռուսաստանին մեղադրելն է խաղաղ բնակչությանը վախեցնելու նպատակով հարվածների անհամաչափության և արևմտյան հեռուստաալիքներով այդ կադրերը հեռարձակելու մեջ»։
«Հատուկ ուզում են ընդգծել` Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի քաղաքներին հարվածներ չեն հասցնում։ Խաղաղ բնակչությանը որևէ բան չի սպառնում», – հայտարարել է Կոնաշենկովը։
Կարծիքներ