«Հյուսիսային հոսք-2»-ի նախագիծը սառեցվել Է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով
«Հյուսիսային հոսք-2»-ի նախագիծը սառեցվել Է Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը:
«Սա միայն մեկն Է այն բազմաթիվ միջոցներից, որոնք մենք ձեռնարկելու ենք, որպեսզի Ռուսաստանին ցույց տանք, որ Եվրոպայում նրա նկատմամբ ըմբռնում չի լինի, երբ քաղաքականությունն իրականացվում Է բռնության ճանապարհով»,-հայտարարել Է նա՝ ուղերձով հանդես գալով Ավստրիայի ազգային խորհրդի նիստում: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժողովրդին հղած իր ուղերձում հայտարարել Է Դոնբասում հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին:
Նա հավաստիացրել Է, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, այլ միայն նրա ապառազմականացումն ու դենացիֆիկացումը: Պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ ոչ մի հարված չեն հասցնի Ուկրաինայի տարածքի քաղաքացիական օբյեկտներին, այլ միայն ռազմական ենթակառուցվածքին, խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում:
Դրանից մոտավորապես երկու ժամ անց գերատեսչությունում հավելել են, որ Ուկրաինայի սահմանապահները «ոչ մի դիմադրություն չեն ցուցաբերում», ուկրաինական հակաօդային պաշտպանության միջոցները ճնշվել են, ռազմական ավիաբազաների ռազմական ենթակառուցվածքը շարքից դուրս Է բերվել: Արտասահմանյան ԶԼՄ-ների տեղեկատվությունը Ուկրաինայի երկնքում ռուսական ինքնաթիռի խոցման մասին ՌԴ պաշտպանության նախարարությունում չեն հաստատել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ