Ի ցույց ենք դրել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին. Փաշինյանը՝ ադրբեջանցի 2 սահմանախախտի վերադարձնելու մասին
Նիկոլ Փաշինյանն այսօր իր առցանց ասուլիսի ժամանակ պատասխանելով freenews-ի այն հարցին, թե ադրբեջանցի 2 սահմանախախտ զինծառայողներին, ինչի դիմաց է բաց թողել հայկական կողմը, հայտնեց՝ նախապայմաններ չեն եղել։
«Մենք չենք ուզում, որ տպավորություն լինի, թե մարդկանց սակարկություններով ենք զբաղվում։ Մենք մեր դիրքորոշմամբ ցույց ենք տվել մեր լիարժեք հավատարմությունը միջազգային նորմերին և կանոններին»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։
Կարծիքներ