Մակրոնը հայտարարել է, որ Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիային այլեւս գործընկեր չի համարում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիային այլեւս գործընկեր չի համարում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Անկարայի նկատմամբ Եվրոպայի ձայնը պետք է լինի «առավել միասնական եւ հստակ»:
«Պարզ է, որ Թուրքիան այլեւս մեր գործընկերը չէ այդ տարածաշշրջանում»,-ասել է Մակրոնը:
Նա նշել է, որ Թուրքիան Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ համաձայնագիր է ստորագրել, որը հակասում է Հունաստանի օրինական իրավունքներին: Մակրոնը նաեւ անընդունելի է անվանել Կիպրոսի ԲՏԳ-ում Թուրքիայի հորատման աշխատանքները:
«Մենք՝ եվրոպացիներս, պետք է հստակ եւ կոշտ դիրքորոշում հայտնենք ոչ թե թուրք ժողովրդի, այլ Էրդողանի կառավարության նկատմամբ, որի պահվածքն անընդունելի է»,-նշել է Մակրոնը:
Կարծիքներ