ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների, դրա պատճառով մահերի թիվը շարունակաբար աճում է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հունվարին և փետրվարին ամբողջ աշխարհում վեց շաբաթ շարունակ նկատվում էր կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազում: Հիմա արդեն յոթերորդ շաբաթն է՝ վարակվածների թիվն աճում է, և չորրորդ անընդմեջ շաբաթն է, որ աճում է մահացությունը»,- ասել է նա:
ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կորոնավիրուսը սովորական գրիպ չէ, իսկ փորձագետները դեռ չգիտեն վիրուսի երկարաժամկետ հետևանքներն օրգանիզմի վրա, ուստի անհրաժեշտ է պահպանել անվտանգության միջոցառումները:
Կարծիքներ