Դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով. ԵՊՀ

Դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով. ԵՊՀ

Երևանի պետական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով։

Այս մասին հայտնում են Մայր բուհի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ առաջին դասաժամերի ընթացքը որոշ ֆակուլտետներում մասամբ խաթարվել էր, քանի որ փողոցները խցանված են, և պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մի մասը չէր կարողացել ժամանակին հասնել համալսարան:

Ավելի վաղ ընդդիմության շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայրաքաղաքում դասադուլ է, առնվազն ԵՊՀ-ում, ըստ նրա, 80 տոկոսով դասադուլ է, շենքը գրեթե դատարկ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում