Տեղ-տեղ ձյան ծածկույթի բարձրությունը հասնում է շուրջ 1 մետրի
Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր շարունակվող ձյան առատ տեղումները ՀՀ ողջ տարածքում արգելափակել են մի շարք բնակավայրեր տանող ավտոճանապարհները, դարձել բազմաթիվ վթարների ու խցանումների պատճառ:
Տեղումները շարունակվում են այսօր էլ, ՀՀ որոշ մարզերում ու համայնքներում ձյան ծածկի բարձրությունն արդեն հասնում է 80 սմ-ից մինչև 1 մետրի:
Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինհի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր էջում հրապարակել է Հայաստանի տարբեր բնակավայրերում արված լուսանկարներ ու տեսանյութեր՝ ձյան առատ տեղումներից ու ձյան ծածկից: Դրանց մի մասը ներկայացնում ենք ստորև.
Լոռի, Մարգահովիտ, ձյան ծածկի բարձրությունը 80-100 սմ է
Կարծիքներ