Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ. Ռ. Պետրոսյան

Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ. Ռ. Պետրոսյան

Սիրելի մայրեր, քույրեր, սիրելի հայուհիներ,

Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

Այս տոնը լավագույն առիթն է վերարժեվորելու մեր ազգային արժեհամակարգի հենասյուն հայ մայրերին և մեծարելու հայ կնոջ գեղեցկությունը։

Չափազանց կարևոր է հայ կնոջ դերը երեխաների դաստիարակության, ընտանիքի ամրության, պետության կայացման ու հզորացման գործում։

Այս տարվա տոնական շնորհավորանքների ձևը միգուցե մի փոքր այլ է, սակայն հավատացեք, որ մեր երախտագիտությունը ձեր հանդեպ երբեք չի փոխվում։

Երջանկություն և բարօրություն ձեզ սիրելի կանայք...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում