Իշխանն ասել է, թե փախել ենք ԱԺ-ից. ծոծրակդ կտեսնես, մեզ փախած չես տեսնի, հարգելի արագավազ. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները փախչել են Ազգային ժողովից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ասված է.
«Միակ մարդը, որն ԱԺ վերջին 1.5 ամսում ընդհանրապես ոտք չի դրել, եղել և մնում է Իշխան Սաղաթելյանը: Նա իր ծոծրակը կտեսնի, բայց չի տեսնի փախած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն»:
Հիշեցնենք, որ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները այսօր նախաձեռնել էին արտահերթ նիստ, որի օրակարգում ԱԺ հայտարարության նախագիծն էր հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
Խորհրդարանական ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը տեղի չունեցավ. իշխող ուժի պատգամավորների բացակայության պատճառով քվորում չապահովվեց:
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսվում էր հանրահավաք, այնտեղից էլ իրենց համակիրների հետ երթով հասել Կառավարության շենք, այնուհետև՝ Կառավարական առանձնատուն: Կառավարական առանձնատան դիմաց վերջիններս փորձել էին ճեղքել ոստիկանական շղթան, ինչի հետևանքով ոստիկանների և ցուցարարների միջև բախում էր տեղի ունեցել:
Կարծիքներ