ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է գերիների և անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամների հետ
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների և Ադրբեջանում գերության մեջ գտնվողների ընտանիքների անդամների հետ։Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գերեվարվածները պետք է հայրենադարձվեն, իսկ հակամարտության երկու կողմերում զոհվածների աճյունները պետք է վերադարձվեն նրանց հարազատներին, երբ հնարավոր լինի:
Կարծիքներ