Միջպետական ավիացիոն կոմիտեն կոչ է անում ապահովել կոնֆլիկտի գոտում օդանավերի անվտանգությունը
Միջպետական ավիացիոն կոմիտեն կոչ է անում անհապաղ հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունները և ձեռնարկել լրացուցիչ միջոցներ տարածաշրջանի օդային տարածքում թռիչքներ իրականացնող քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու համար:
Միջպետական ավիացիոն կոմիտեն մտահոգություն է հայտնում ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ է անում անշեղորեն կատարել միջազգային իրավունքի նորմերը և կանխել հակամարտության գոտում հակաօդային պաշտպանության միջոցների կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու կամ հրթիռներով և կրակի այլ միջոցներով քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում` օդակայաններին հարվածներ հասցնելու վտանգը:
Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում չվերթներ իրականացնող բոլոր ավիաընկերություններին հորդորում է գնահատել վտանգների աստիճանը և բուն կոնֆլիկտի գոտու օդային տարածքում, ինչպես նաև դրան հարող շրջանների օդային տարածքում գերագույն զգոնություն դրսևորել և տեղեկատվություն փոխանակել իրավիճակի մասին:
Կարծիքներ