Երևանում դասախոսը մասնակցել է ինտերնետային կայքով ակցիաների առք ու վաճառքին և կորցրել մոտ 8 մլն դրամ

Երևանում դասախոսը մասնակցել է ինտերնետային կայքով ակցիաների առք ու վաճառքին և կորցրել մոտ 8 մլն դրամ

Դեկտեմբերի 3-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 65-ամյա Շաքե Հ․-ն և հայտնել, որ այս տարվա օգոստոս ամսից մինչև նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում, մասնակցել է «Թրեյդ Գլոբալ Բանկ Ինֆո» ինտերնետային կայքով ներկայացված ակցիաների առք և վաճառքին, որի ընթացքում ընդհանուրը փոխանցել է 8 մլն 100 հազար դրամին համարժեք ԱՄՆ դոլար, սակայն իրեն խոստացված եկամուտը չի ստացել, իսկ փոխանցված գումարը խաբեությամբ փոխանցվել է տարբեր հաշվեհամարների:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Շաքե Հ․-ի ներդրած գումարները փոխանցվել է Նարինե Ա․-ի, էդիկ Ա․-ի, Ռաֆայել Դ․-ի, Ալիսա Ա․-ի, Վահագն Ջ․-ի, Վաղարշակ Ա․-ի, Զարիկ Գ․-ի և Վարդան Հ․-ի աննուներով բացված հաշվեհամարներին:

Ոստիկանությունում ձեռնարկվում են միջոցառումներ՝ նշված անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ Շաքե Հ․-ն աշխատում է «Առնո Բաբաջանյանի» անվան երաժշտամանկավարժական քոլեջում՝ որպես դասախոս։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում