Այս գեղեցկությունն Ալավերդիում է. պատգամավոր (լուսանկարներ)

Այս գեղեցկությունն Ալավերդիում է։ Օրեր առաջ այս չքնաղ սրճարան-հանգստավայրը՝ Մենձ Էրը սկսեց գործել։
Պարանյան ընտանիքը քարայր-սրճանարանը կառուցել է 3 տարի։ Այս պահին ապահովում են 13 աշխատատեղ։ Գոմաղբով լցված քարայրը մաքրել, ազգային անկյուններով թանգարան են ստացել։
Բարեգործական հիմունքներով գործելու է արվեստի դպրոց, իրականացվելու են վարպետաց դասեր։ Սպասարկումը, ճաշացանկը շատ բարձրակարգ է։ Գործելու է կոնտակտային կենդանաբանական այգի (նման փոքր արգելոցի, կենդանիների համար ազատ տարածքով)։ Բարեկարգվում է արշավի ճանապարհը դեպի Ալավերդու հս. հատվածում գտնվող Յոթ հարկանի բերդ։
Ուրախ և ոգևորված եմ արձանագրել՝ սպասարկման ոլորտը մարզերում մեծ տեմպով զարգանում է։
Մաղթում եմ բարի երթ։ Հարգանքով։
Պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ