Տեղի է ունեցել Փաշինյանի ու Կոբախիձեի առանձին հանդիպումը

Տեղի է ունեցել Փաշինյանի ու Կոբախիձեի առանձին հանդիպումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանիին, ով այցելել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը։

Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ դեմ առ դեմ հանդիպման ընթացքում կողմերը հաստատել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

Նշվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առանձնահատուկ կարևորությունը և համատեղ ջանքերի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Այսօր Վրաստանի և Հայաստանի հավաքականների հանդիպմանը ներկա կլինեն Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշիյանը:

Հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենայում» և կմեկնարկի 18:00-ին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում