Անհայտ հրթիռը բախվել է Լուսնին. Երկրի վրա ոչ ոք չի ընդունում, թե ում է այն պատկանում

Անհայտ հրթիռը բախվել է Լուսնին. Երկրի վրա ոչ ոք չի ընդունում, թե ում է այն պատկանում

Ենթադրվում է, որ հրթիռը կապված է 2014թ. չինական լուսնային առաքելության հետ։ Սակայն Չինաստանը վիճարկում է դա՝ ասելով, որ խթանիչը «անվտանգ մտել է Երկրի մթնոլորտ և ամբողջությամբ այրվել»։ Այս մասին գրում է snob.ru֊ն՝ վկայակոչելով CNN-ին։

Աստղագետ Բիլ Գրեյը, ով ստեղծել է ծրագրակազմ՝ տիեզերքում օբյեկտներին հետևելու համար, առաջինն է նկատել հրթիռային ուժեղացուցիչի հետագիծը:

Աստղագետի խոսքով՝ օբյեկտը չինական Long March-3C հրթիռի երրորդ հատվածն է։ 

Ըստ աղբյուրի, բախման արդյունքում միանգամից երկու խառնարան են գոյացել 18 եւ 16 մետր տրամագծերով, որոնք միասին առաջացրել են մոտավորապես 28 մետր լայնությամբ իջվածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում