Իրաքում գրանցվել է խոլերայից մահվան առաջին դեպքը

Իրաքում գրանցվել է խոլերայից մահվան առաջին դեպքը

Իրաքում խոլերայից մահվան առաջին դեպքն է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ երկրում գրանցվել է վարակի 76 դեպք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունիսի 28-ին հայտնել է Իրաքի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սեյֆ ալ-Բադրը:

«Խոլերայից մահվան առաջին դեպքը գրանցվել է հունիսի 28-ին Քիրքուկ նահանգում:  Մեկ օրում վարակի 17 դեպք է հաստատվել: Վարակվածների ընդհանուր թիվը 76 է»,-ասվում է հայտարարության տեքստում:

Իրաքում խոլերայի առաջին դեպքը գրանցվել է հունիսին Քիրքուկում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում