Արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հերքել է տեղեկությունը, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ է եւ գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով։
«Ցավոք, ապատեղեկատվությամբ մարդկանց նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու գործելաոճը չի դադարում։
ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ պայմանագիր չի ստացել որևէ ընթացակարգի շրջանակում։ Մամուլում տարածվող տեղեկությունը սուտ է»,– գրել է Բադասյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին մամուլում երեկ մամուլում տարածվել էին տեղեկություններ, թե հունվարի 11-ին ստորագրվելիք տեքստն արդեն պատրաստ է եւ գտնվում է Արդարադատության նախարարությունում՝ գաղտնի ռեժիմով։ Դրա նպատակը որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանեցումն է։
Կարծիքներ