Եվրո-2020-ի եզրափակիչը պատմության մեջ 7-րդն է, որի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի

Եվրո-2020-ի եզրափակիչը պատմության մեջ 7-րդն է, որի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի

Անգլիայի և Իտալիայի հավաքականները Եվրո-2020-ի եզրափակիչ խաղի հիմնական ժամանակն ավարտել են ոչ-ոքի: Անգլիացիների կազմում Լյուկ Շոուի խփած գոլին իտալացիները պատասխանել են Լեոնարդո Բոնուչիի դիպուկ հարվածով:

Սա պատմության մեջ 7-րդ եզրափակիչն է, երբ վճռորոշ խաղում թիմերը չեն կարողացել 90 րոպեի ընթացքում պարզել հաղթողին, փոխանցում է Armsport.am-ը:

Եվրոպայի 1960,1996, 2000 և 2016 թվականների առաջնություններում հաղթողը վճռվել է լրացուցիչ ժամանակում, 1976-ում՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, իսկ Եվրո-1968-ում հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի և, կանոնակարգի համաձայն, երկու օր անց կայացել է եզրափակչի վերախաղարկումը:

Հիշեցնենք, որ Իտալիան 11-մետրանոց հարվածաշարով հաղթել է Անգլիային ու հռաչկվել Եվրոպայի չեմպիոն։

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2020-ի Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկու:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում