Թել Ավիվի քաղաքապետը վախենում է, որ Իսրայելը շարժվում է դեպի «ֆաշիստական աստվածապետություն»

Թել Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդայը մտահոգված է Իսրայելի ներքին քաղաքականության վերջին միտումներով, որտեղ ծայրահեղ աջ և կրոնական կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն են ստացել: Նրա խոսքով՝ երկիրը գնում է դեպի հասարակական-քաղաքական համակարգ, որը կարելի է անվանել «ֆաշիստական թեոկրատիա»։
«Իսրայելը դեմոկրատիայից վերածվում է աստվածապետության», - ասել է քաղաքապետը իսրայելական 12 հեռուստաալիքի եթերում, որը մեջբերում է Times of Israel թերթը :
Պատասխանելով Իսրայելի ժողովրդավարության հեռանկարների մասին հարցին՝ Հուլդայը մտահոգություն է հայտնել, որ երկիրն այլևս ժողովրդավարական պետություն չէ։ «Բացարձակ, մեծամասնությունը փոքրամասնությանը ինչ ուզենա կպարտադրի, Գերագույն դատարան այլեւս չի լինի»,- ասաց նա։
Կարծիքներ