Շնորհակալ եմ իմ նոր ֆիլմը PR-ելու համար. Մհեր Մկրտչյան

Շնորհակալ եմ իմ նոր ֆիլմը PR-ելու համար. Մհեր Մկրտչյան

Նախ.. շնորհակալ եմ իմ նոր ֆիլմը PR-ելու համար: Հիշեցնեմ վերնագիրը` «Իշխանություն» («Власть»)

Հիմա անցյալի մասին: Իսկ ո՞վ է ասել որ հեղափոխությունյան օրերին ես չեմ եղել ոգևորված ռոմանտիկ մարդ: Ո՞վ է ասել որ ես չեմ եղել հրապարակում: Դա իմ կյանքի մի հատված ա:

Այո... Շատ շուտ հասկացել եմ որ սխալվել եմ ու հիասթափություն ապրել:

Հնարավոր ա ափսոսում եմ բայց չեմ ամաչում և չեմ թաքցնում դա:

Հիմա «Դուխով» բրենդի մասին: Համոզված եմ դա բաց տեղեկություն ա, որ «Դուխով» լոգոն պատկանում ա “Vivaro” ընկերությանը: Չեմ ուզում խորանալ ընկերության քաղաքականության մեջ, բայց այո, եղել է առաջարկ նման վերնագրով ֆիլմ նկարահանել: Այո` եղել են խոսակցություններ բյուջեի մասին: Որտեղ է սենսացիան?

Հետո համաձայնության չեկանք: Դրա համար ես ունեի իմ գեղարվեստական բնույթի պատճառները, իսկ «Vivaro»-ն համոզված եմ` իր....

Պատմությունը վերջացավ:

Սոս ջան... Մեկ անգամ ևս խնդրում եմ լինել կորեկտ արտահայտությունների մեջ: Մի անցիր գիծը:

Սոս ջան... Մի օգտագործիր նման բառեր «ուզել ես չեն տվել», «վերցրել ես հակահեղափոխականներից»...

Հավատա, մենք երկուսս էլ շատ ծիծաղելի կլինենք դատարանում կամ ինչ որ փողոցային բանավեճի մեջ` մենք մի բնագավառի մարդիկ ենք ու կրում ենք ժառանգած ազգանուններ:

Դու սիրում ես ներկա իշխանությունը, ես` քննադատում: Դա կարելի ա շատ ավելի թեթև տանել և ժպտալ իրար հանդիպելուց:

Առողջ եղիր:

Նախ.. շնորհակալ եմ իմ նոր ֆիլմը PR-ելու համար: Հիշեցնեմ վերնագիրը` «Իշխանություն» («Власть») Հիմա անցյալի մասին: Իսկ...

Опубликовано Mher Mkrtchyan Четверг, 3 сентября 2020 г.
Հետևեք մեզ նաև Տելեգրամում