Այս պահի դրությամբ կատարվել է 220․236 պատվաստում. ԱՆ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է․
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։
Հիշեցում.
«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը
Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Պատվաստումներն անվճար են:
Կարծիքներ