Հայտնի է որքան է կազմում ՄՅՈՒ-ի պարտքը․ Կորոնավիրուսի պատճառով այն աճել է 16%-ով
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի պարտքը երկրորդ ֆինանսական եռամսյակում ավելացել է ՝ կազմելով 528 միլիոն եվրո, ասվում է ակումբի զեկույցում:
Ակումբի ֆինանսական գործունեության վրա բացասաբար է ազդել կորոնավիրուսի համաճարակը: «Մանչեսթեր Յունայթեդի» պարտքերը աճել են 16% -ով:
«Դա չափազանց դժվար տարի էր մեր ակումբի և երկրպագուների համար», – ասել է ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը,-«Մեծ Բրիտանիայում պատվաստանյութերի արագ և հաջող ներդրումը և վարակի մակարդակի իջեցումը հուսադրող են: Մենք սպասում ենք, որ Միացյալ Թագավորության կառավարությունը թույլ տա երկրպագուներին ներկա լինել Օլդ Թրաֆորդում»:
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 27 խաղից հետո 51 միավորով երկրորդն է:
Կարծիքներ