Շվեյցարիայում փարաջա կրելու հարցը դրվել է հանրաքվեի
Շվեյցարիան պատրաստվում է կիրակի անցկացվող հանրաքվեին՝ որոշելու հանրային վայրերում դեմքն ամբողջովին ծածկող հագուստն արգելելու հարցը: Ըստ օրինագծի՝ դա հնարավոր է կրել միայն պաշտամունքի վայրերում՝ առողջության և անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև շվեյցարական սովորույթներին համապատասխան՝ գրում է euronews-ը:
Արգելքը հիմնականում վերաբերում է փարաջա և նիկաբ կրող մահմեդական կանանց: Օրինագծի հեղինակները որպես օրինակ են վերցրել Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Դանիայում և Ֆրանսիայում արդեն հաստատված նմանատիպ օրենքները:
Շվեյցարիայի ամենամեծ պահպանողական ուժը՝ Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, պաշտպանել է օրինագիծը: «Մենք հավասարության կողմնակից ենք, և կանանց այս հագուստն ակնհայտորեն հակասում է դրան»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ:
Սոցհարցումների համաձայն՝ շվեյցարացի ընտրողների մինչև 56%-ը կարող է պաշտպանել օրինագիծը:
Կարծիքներ