Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Համբուրգի Կայունության համաժողովի բացմանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Համբուրգի Կայունության համաժողովի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:
Համաժողովի բացմանը հաջորդել է Հանրապետության նախագահի և մասնակից երկրների նախագահների աշխատանքային ճաշը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Աշխատանքային ճաշի ընթացքում քննարկվել են գլոբալ խաղաղության, կայունության, անվտանգության ու զարգացման մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունների և ուղիների վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է հանուն վերոնշյալ նպատակների իրականացման համընդհանուր ջանքերի մեկտեղման կարևորությունը:
Կարծիքներ