Էրիկ Իսրայելյանի հայտարարություններն ու դժգոհությունները ադեկվատ չեն․ ՀԲՖ
Էրիկ Իսրայելյանի հայտարարություններն ու դժգոհությունները ֆեդերացիայից՝ ադեկվատ չեն, ArmSport-ի հարցմանն ի պատասխան ասել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ մեկնաբանալով աշխարհի ու Եվրոպայի երտասարդների չեմպիոնի՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ գրառումը:
Այլ մեկնաբանություն ֆեդերացիայից հրաժարվեց տալ:
Հիշեցնենք՝ բռնցքամարտիկը տարեվերջին իր դժգոհությունն էր հայտնել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ չեմպիոն դառնալուց հետո իրեն օդանավակայանում չեն դիմավորել և չեն շնորհավորել։
Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և այսուհետ հանդես է գալու այլ երկրի դրոշի ներքո, սակայն չմանրամասնելով, թե որ երկրի մասին է խոսքը:
Ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունից ևս անդրադարձել էին բռնցքամարտիկի հայտարարությանը՝ հայտնելով, որ Իսրայելյանը վերջին 2 տարում ամբողջությամբ ստացել է պետության կողմից իրեն հասանելիք պարգևավճարները:
Մասնավորապես՝ 2022 թվականին Էրիկ Իսրայելյանի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ, որից 1,5 մլն դրամը տարեվերջին միանվագ ստացել է որպես Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող, իսկ 800 հազար դրամով, կրկին տարեվերջին, պարգևատվել է որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: 2023-ի հունվարից նա ստանում է 200 հազար դրամ սպորտային նպաստ և անվանական թոշակ՝ 240 հազար դրամի չափով։
Կարծիքներ