Բախվել են ՔԿՀ-ից կալանավորներ տեղափոխած «ՈւԱԶ»-ն ու «Շեվրոլետ»-ը

Բախվել են ՔԿՀ-ից կալանավորներ տեղափոխած «ՈւԱԶ»-ն ու «Շեվրոլետ»-ը

Հուլիսի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Մարգարա-Երևան ավտոճանապարհի Մարգարա խճուղի հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 33-ամյա Հայկ Կիրակոսյանի վարած «ՈւԱԶ» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Նարեկ Կիրակոսյանի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ՈւԱԶ»-ը հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից 2 կալանավորված անձանց տեղափոխելիս է եղել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի քրեական դատարան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում