ԱՀ անվտանգության գրասենյակի վարչության պետն աշխատանքից ազատման դիմում է գրել
ԱՀ անվտանգության գրասենյակի վարչության պետ Անուշ Դոլուխանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով.
«Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանին՝ ինձ ազատելու վարչության պետի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից:
Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:
ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակը, հաղթահարելով ուղղորդված մաղձը, հաջողեց մշակելու ոլորտային բարեփոխումների հայեցակարգային և ռազմավարական մոտեցումներ, ցավոք, չհասցրեց ներդնել: Ինձ վստահվել էր մշակել մեր երկրի առանցքային ոլորտների կայուն զարգացման ուղենիշներ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որի ճանապարհին սկզբունքորեն առաջնորդվել եմ ազգային շահերով, պետական մտածողությամբ և անվտանգային առաջնահերթություններով:
Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին՝ վստահության համար, ԱԽ գրասենյակի աշխատակազմի, այլ գերատեսչությունների և զանգվածային լրատվամիջոցների իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար»:
Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նաեւ ԱՀ անվտանգության գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը:
Կարծիքներ