ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացել է 232 շրջանավարտի դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացել է 2021-2022 ուստարվա 232 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից:
Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, ռեկտորատի անդամներ, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, ուսանողներ, շրջանավարտներ և ծնողներ:
Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Երևանի պետական համալսարանի հիմնը, 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:
Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսով և տոնական երաժշտությամբ:
Կարծիքներ