Շախմատի ԵԱ. Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը երրորդ հաղթանակը տարան
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է կանանց անհատական Եվրոպայի 23-րդ առաջնությունը։
Կայացել են 5-րդ խաղափուլի հանդիպումները։ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին միայն Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը. նրանք հաղթեցինք համապատասխանաբար ռումինացի և իսպանացի շախմատիստուհիներին:
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն էլ համապատասխանաբար ոչ-ոքի խաղացին ադրբեջանցի Գովհար Բեյդուլաևայի և գերմանացի Դինարա Վագների, իսկ Աննա Սարգսյանը՝ լեհ Աննա Կուբիչկայի հետ:
Պարտվեց միայն Սուսաննա Գաբոյանը.նրա մրցակիցը լատվիացի Ռամոնա Գոլստայն էր:
5 տուրից հետո հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեցող Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 4-ական միավոր: Մարիամ Մկրտչյանն ունի 3,5 միավոր, Աննա Սարգսյանը և Պոլինա Կոբակը՝ 3-ական միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 2:
6-րդ մրցափուլը կկայանա մարտի 23-ին:
Կարծիքներ