Մեծ ջանքերի շնորհիվ ի վերջո հաղթահարելու ենք այս դժվարին փուլը. Արամ Խաչատրյան

Մեծ ջանքերի շնորհիվ ի վերջո հաղթահարելու ենք այս դժվարին փուլը.  Արամ Խաչատրյան

2018թ-ին ժողովուրդը սահմանադրությամբ իրեն պատկանող, բայց խլված իշխանությունը ետ վերցրեց իր ձեռքը։ Հիմա նրանք, ովքեր ժամանակին բռնի տիրացել էին իշխանությանը, խոսքը միայն այս 17 կուսակցությունների մասին չէ, այլ նաև մի խումբ մարդկանց (կլանի), ում ձեռքերում էր գտնվում ամբողջ իշխանությունը, փորձում է կրկին ժողովրդից վերցնել այն։ Եւ կանգ չառնելով ոչ մի բանի առջև՝ մեդիադաշտում ստեր քարոզելով, վարկաբեկելով նույնիսկ վարչապետի ընտանիքի անչափահաս երեխային և այլն, ցանկանում են շարունակել իրենց կիսատ թողած թալանը և տեռորը։ Բայց պիտի հիասթափեցնեմ այդ խմբակին և նրանց փոքրաթիվ աջակիցներին, ովքեր իրենց սեփական շահն ունեն, որ դա տեղի չի ունենալու, որովհետև միակ սուբյեկտը, ով որոշելու է, թե ով պետք է լինի իշխանության դա ժողովուրդն է։ Իսկ ժողովրդի ճնշող մեծամասնությունը կանգնած է վարչապետի կողքին։

Երկու բան պետք է արձանագրենք. նախ, որ մեր քաղաքական թիմը նույնպես ամուր կանգնած է վարչապետի կողքին և երկրորդ, որ շատերը բացահայտեցին իրենց իրական դեմքը(որոշները դեռ մտածելու ժամանակ ունեն)։

Մենք մեծ ջանքերի շնորհիվ ի վերջո հաղթահարելու ենք այս դժվարին փուլը, և ունենալու ենք տնտեսապես հզոր երկիր և ուժեղ հայոց բանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում