Հայաստանի բռնցքամարտիկները 2-ական ոսկե ու արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Ակրոպոլիսի գավաթի խաղարկությանը
Հայաստանը 2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել Հունաստանում անցկացված բռնցքամարտի Ակրոպոլիսի գավաթի խաղարկությունում, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայաստանի ներկայացուցիչներից հաղթողի կոչումը նվաճել են 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը և 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։ 54 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու 63,5 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը արժանացել են արծաթե մեդալի, Արարատ Գյուլբենգյանը, Արարատ Հարությունյանը և Հովհաննես Փափազյանը դարձել են բրոնզե մեդալակիր։
Կարծիքներ