Թուրքիան փրկում է մարդկության արժանապատվությունը. Էրդողան
Թուրքիան և սիրիացի փախստականներին ընդունող մյուս երկրները փրկում են մարդկության արժանապատվությունը, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Թուրքիայի ղեկավարը նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանի բացման ժամանակ:
Էրդողանը միջազգային հանրությանը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարի սկզբունքային և միասնական մոտեցում ձևավորել, քանի որ առանց այդպիսի համերաշխության, սիրիական ճգնաժամի լուծում չի գտնվի:
Կարծիքներ