Հայաստանը Միլանում մասնակցում է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» ցուցահանդեսին

Հայաստանը Միլանում մասնակցում է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության» ցուցահանդեսին

Իտալիայի Հանրապետության Միլան քաղաքում հոկտեմբերի 14-18-ը տեղի է ունենում «Տիեզերագնացության միջազգային 75-րդ համաժողովը», որը կազմակերպվել է «Տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի» կողմից։

Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող այս կազմակերպությունը համախմբում է տարբեր երկրների ազգային տիեզերական գործակալություններին, ոլորտային ընկերություններին, ինչպես նաև փորձառու և երիտասարդ մասնագետներին։
Համաժողովի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին, որի խորագիրն է «Պատասխանատու տիեզերական գործունեություն՝ հանուն կայունության», Հայաստանը մասնակցում է միասնական տաղավարով՝ ներկայացնելով 4 ընկերություն։

Հայկական միասնական տաղավարով մեր պատվիրակության մասնակցությունը ներկայանալի այս միջոցառմանը՝ մեծ հնարավորություն է Հայաստանի տիեզերական, ՏՏ և բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար՝ ծանոթանալու տեխնոլոգիական վերջին զարգացումներին և համագործակցային նոր կապեր հաստատելու։

Համաժողովի ծրագիրը ներառում է թեմատիկ քննարկումներ, սեմինարներ և նիստեր, որոնց մասնակցում են առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր պետությունների տեխնոլոգիական ոլորտը համակարգող պետական պաշտոնյաներ։

Միջոցառումը եզակի հարթակ է տիեզերագնացության և հարակից տեխնոլոգիական ոլորտների ընկերությունների համար՝ ցուցադրելու իրենց լավագույն լուծումները, ստեղծելու համագործակցության նոր հնարավորություններ և հաստատելու կապեր հայտնի գործիչների և որոշումներ կայացնողների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում