Ու այսպես՝ բոլոր տեղերում. Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիներից մեկի զրույցից ավտոբուսում:
«Ու այսպես՝ բոլոր տեղերում: Խաղաղության արդյունքը»,- գրել է Հարությունյանը:
Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է մայրաքաղաք Երևանում:
Վարչապետն ու իր թիմը շրջել են Կենտրոն վարչական շրջանում, զրուցել քաղաքացիների հետ, նվիրել Հայաստանի մակետ-կրծքանշաններ, այնուհետև քաղաքային տրանսպորտով ուղևորվել են Հարավարևմտյան թաղամաս:


Կարծիքներ