Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում. ՊԵԿ նախագահը՝ ադրբեջանցիների կողմից բեռնատարներից մաքսատուրք գանձելու մասին
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այն հարցին, թե ադրբեջանցիների՝ բեռնատարներից մաքսատուրք գանձելու հետևանքով որքանով են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:
«Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով: Իրանի հետ մեր հարաբերությունների վրա դա չի ազդում»,- ասաց Բադասյանը:
Նրա խոսքով՝ նոր ճանապարհների կառուցում է նախատեսվում, ինչի շնորհիվ հավելյալ խնդիր չի առաջանա:
Բադասյանը պատասխանեց նաև Լարսում ապրանքների կուտակումների մասին հարցին:
«Դրանք այն ապրանքներն են, որ սովորաբար ներկրվում են Ռուսաստանից: Այսինքն՝ շատ մեծ խմբաքանակի ապրանքներ են: Ձյան պատճառով ճանապարհն անանցանելի է, նաև կանխատեսում կա, որ խնդիրները դեռ մի քանի օր կշարունակվեն: Եղանակային պայմանների փոփոխությամբ ճանապարհն անցանելի կդառնա, և ապրանքները կգան Հայաստան»,- ասաց Բադասյանը:
Կարծիքներ